ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հարություն Խաչատրյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան

Հարություն Խաչատրյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան
26.03.2014 | 17:09

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանակարգում:

«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոններից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թ-ին: Փառատոնը նպատակ ունի իր հիմնական և արտամրցութային ծրագրերում ընդգրկել հեղինակային վավերագրական կինոյի նմուշներ և խթանել դրանց տարածմանը:
Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել է «Արծաթե սեստերց» հեղինակավոր մրցանակին:
«Vision du Reel» 45-րդ կինոփառատոնը տեղի կունենա ապրիլի 25-ից մայիսի 3-ը:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ